Փախստականները շարունակում են ճամփորդել ցրտաշունչ ձմռան պայմաններում

Փախստականները շարունակում են ճամփորդել ցրտաշունչ ձմռան պայմաններում

Ցրտաշունչ ձմռան պայմաններում Թուրքիայից դեպի Հունաստան ուղևորվող փախստականների թիվը ռեկորդային ցուցանիշի է հասնում: Փախստականներին օգնություն ցուցաբերող աշխատակիցները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի մարդկանց առողջ և կենդանի պահեն, մինչև նրանց հաջորդ նշանակման վայր հասցնելը:

Տարեսկզբից ի վեր ամեն օր ռետինե նավակներով ավելի քան 1,600 մարդ է ժամանում Հունաստանի լողափեր: 2015 թվականին ավելի քան մեկ միլիոն մարդ է ճամփորդել Եվրոպա ապաստան գտնելու նպատակավ, սակայն նախորդ տարվա հունվարի համեմատությամբ, այս տարի 200 անգամ ավելի փախստականներ են տեղափոխվել Եվրոպա: Փախստականներին օգնություն ցուցաբերող Էմի Փափփաջոնի խոսքերով, եղանակային պայմանները այդ ճամփորդությունը ավելի վտանգավոր են դարձնում, քանի որ փախստականները թաց հագուստով են ժամանում:

Էմին ասում է,- “Այժմ նրանց առողջությունն է վտանգված։ Նրանք նավակից դուրս գալուն պես սառցակալում են”:

Պետական մարմինները հայտնում են, որ եղանակային պայմանները ծովը ավելի մահացու են դարձրել: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում ծովում 19 մարդ է խեղդվել, այդ թվում՝ 3 երեխա:

Ահմեդ Ալհոմսին կրկնում է ավելի վաղ ժամանած փախստականների խոսքերը, ասելով որ իրենք եկել են քանի որ պարզապես այլընտրանք չունեին:

Ահմեդը ասում է,- “Սիրիան ռմբակոծում են երկնքից: Մենք վախենում ենք մեր կանանց և երեխաների համար: Մենք ստիպված էինք լքել Սիրիան: Թե ես և թե ցանկացած այլ փախստական կասենք ձեզ, որ ինքնակամ չենք լքել Սիրիան: Բոլորս ստիպված էինք փախչել”:

Ձմեռային ցուրտ եղանակը կշարունակվի մոտակա շաբաթների ընթացքում, ինչի հետևանքով ժամանող փախստականների թիվը նվազել է նախորդ շաբաթվա համեմատ: Մինչ Եվրոպան փորձում է տեղավորել ժամանած փախղտականներին, պետական մարմինների խոսքերով, այս տարի փախստականների թիվը կարող է ավելի քան կրկնապատկվել։