Չինաստանի արժեթղթերի շուկայում զգալի անկում է գրանցվել

2016-ին առաջին անգամ բացվելուն պես՝ Չինաստանում եւ ասիական շուկաներում ֆոնդային բորսայի արժեթղթերի անկում է գրանցվել:

2016-ին առաջին անգամ բացվելուն պես՝ չինական 300 ընկերությունների արժեթղթեր 5 տոկոսի անկում գրանցեցին, ինչի արդյունքում շուկան 15 րոպեով դադարեցրեց աշխատանքը: Չնայածմիջոցը միտված էր հանգստացնելու գործարարներին, այն ավելի խորացրեց իրավիճակը եւ բրոքերները, ի վիճակի չլինելով առեւտուրը իրականացնել, խուճապի մատնվեցին:

Արդյունքում, 15 րոպե անց վերաբացվելուց հետո Չինաստանի արժեթղթերի շուկայում գրանցվեց արդեն 7 տոկոսի անկում, իսկ Չինաստանի իշխանությունները որոշեցին անմիջապես ավարտել բորսաների աշխատանքը: Վերլուծաբանների կարծիքով, անկումը չինական տնտեսության հինգ ամիս շարունակվող անկման անմիջական արդյունքն է։