Ղարաբաղում իրավիճակը պայթունավտանգ է, նույնիսկ նախագահների հանդիպումից հետո

Presidents Vladimir Putin (C) of Russia, Serzh Sargsyan (R) of Armenia and Ilham Aliyev of Azerbaijan attend an international sambo tournament in Sochi August 9, 2014. Azerbaijan and Armenia accused each other on Monday of stoking tensions over the breaka

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մինսկի խումբը օգտակար որակեց։ ԱՄՆի պետքարտուղարի օգնական Ջոն Քըրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ը սատարում է շփման գծում Մինսկի խմբի կողմից առաջարկվող խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը։

՛՛ Մենք սատարում ենք շփման գծում բռնությունների կանխմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերը։ Մեր նպատակն է տարածաշրջանում խաղաղության պահպանումը ՝՝,- հայտարարել է Ջին Քըրբին։

ԱՄՆ-ի Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Արամ Ներգուիզիանի կարծիքով, նախագահների հանդիպումն արդեն իսկ դրական քայլ է, անկախ բանակցությունների արդյունքներից։

՛՛ Նախագահների միջեւ երկխոսության առկայության փաստն արդեն իսկ դրական քայլ է, քանզի իրավիճակը պայթունավտանգ է եւ լարումը կարող է աճել։ Սակայն կողմերը չպետք է թույլ տան, որ իրավիճակը վերահսկողությունից դուր գա, քանի որ դա կարող է երկու կողմերին էլ կանգնեցնել դաժան իրականության առջեւ՝՝,- նշում է Արամ Ներգուիզիանը։

Ներգուիզյանը նշում է, որ լարումը կարող է արտահայտվել քաղաքական սուր հայտարարությունների միջոցով, սակայն ռազմական բախումը եւ ոչ մի կողմի դրական ոչինչ չի խոստանում։ Միեւնույն ժամանակ, նշում է նա, պատերազմի հավանականությունը չի բացառվում։

՛՛ Վտանգավոր է ենթադրել, որ պատերազմ չի կարող սկսվել։ Սակայն հուսադրող է փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն հրաժարվում բանակցելուց։ Սա ցույց է տալիս, որ կողմերը գիտակցում են խնդրի լարման հետեւանքները՝՝ ,- հայտնում է Ներգուիզիանը։

Ըստ Քարնեգի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի, տարածաշրջանում վերջին շրջանի իրադարձություների անկանխատեսելի զարգացումները դժվարեցնում են կանխատեսումներն այս հարցում։

՛՛ Դժվար էր պատկերացնել Ուկրաինայի դեպքերը, դժվար էր պատկերացնել, Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների փլուզումը։ Սա ստեղծում է մի միջավայր, որտեղ ոչինչ բացառել չի կարելի՝՝,- Հայտնեց Փոլ Սթրոնսկին։

՛՛Մեծ տերությունների միջամտությունը այս դեպքում կարող է արջի ծառայություն մատուցել՝՝,- նշում է Ներգուիզյանը։ Ըստ նրա, թեեւ Թուրքիան եւ Ռուսաստանը հետաքրքրված չեն պատերազմի վերսկսմամբ, այդուհանդերձ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են նրանց մեծ խաղի մաս կազմել։

՛՛ Մեծ տերությունները, իրենց քաղաքական շահից ելնելով կամ ռազմավարական հայտարարություններով, կարող են սրել իրավիճակը։ Իսկ սրման դեպքում, իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, փաստ, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի նման փոքր երկրների համար, քանի որ այս երկրներն են, որ հետո կարող են դառնալ իրավիճակի գերին՝՝,- հայտնեց Ներգուզյանը։

Արեւմուտքին, երկու վերլուծաբաններն էլ տեսնում են խաղաղ միջնորդի դերում։