Իրաքի Սինջարի շրջանում "Իսլամական պետություն" խմբավորման անմարդկային դաժանությունների մասին

Իրաքում Սինջար շրջանը «Դաեշից» վերագրավելուց ի վեր, 2014 թ-ի կոտորածը վերապրած եզդի բնակիչները փորձում են վերադառնալ բնականոն կյանք:

Ֆաուազ Սալիմ Ամոն պահում է իր կորուսյալ հարազատների նկարները՝ ահա նրա հայրը, երկու եղբայրները, ընդհանուր թվով 60 հարազատ և 23 համագյուղացի Քինեյից: Ըստ Ամոյի՝ նրանց աճյունները թաղված են զանգվածային կոտորածի ընդհանուր գերեզմանում.

- Նրանք անկանոն կրակում էին «կալաշնիկովից», մինչև հասան ինձ, ես նետեցի ինձ գետնին, այլոց մարմինները թափվեցին վրաս: Մարմինս ամբողջությամբ արյունով էր պատել և ես ձևացրեցի, թե մահացել եմ: Կենդանության նշաններ ցույց տվողին տեղում գնդակահարում էին, - ասում է Ֆաուազ Սալիմ Ամոն:

Ըստ նրա՝ գրոհայինները զուտ մարդասպանությամբ չէ, որ զբաղվում էին.

- Նրանք հաճույք էին ստանում սպանությունից: Քմծիծաղով մեկը մյուսին արտաբերելով, - այս մեկը հանուն քեզ, այս սև հագուստովին հանուն քեզ, այս կամիր հագուստովին քո պատվին: Մի քանի ժամ մնացի մեռյալների մրմինների տակ և այդպես փրկվեցի, - սարսափած պատմում է Ամոն:

Ամոն ցանկանում է ի վերջո պատիվներ մատուցել զոհվածների ընդհանուր շիրիմին՝ նրանց հողին հանձնելով նախնիների սովորույթների համաձայն:

фф