ՆԱՏՕ-ի ռազմական վարժությունները կոչված են պարզ ազդանշան ուղարկել դաշնակիցներին եւ հակառակորդներին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Նրա խոսքով, ավելի քան 30 երկներից 36,000 զինվորականների մասնակցությամբ զորավարժությունները վերջին տասնամյակու ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժություններն են.
«Այս վարժությունների նպատակն է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր դաշնակիցներին ցանկացած վտանգից»:
Դաշինքի ղեկավարությունը մատնանշել է Բալթյան, Սեւ եւ Միջերկրական ծովերում ռուսական ռազմական ներկայության ավելացման փաստը, ինչի պատճառով որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ այդ տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի ներկայությունը թուլանում է:
«Մեր օրակարգի խնդիրն այն է, թե ինչպես ՆԱՏՕ-ն պետք է հաղթահարի որոշ տարածքներում Ռուսաստանի կողմից արգելափակումները», - հայտարարել է Սթոլթենբերգը:
Զորավարժությունների ընթացքում Սթոլթենբերգը հետեւել է, թե ինչպես են Պորտուգալիայի ծովայինները պայմանական ահաբեկիչների կողմից գրավված նավ ազատում, իսկ լեհ հատուկ նշանակության ուժերը՝ ցուցադրում քիմիական, կենսաբանականեւ միջուկային վտանգների դեմ պայքարելու ձեւերը:
Զորավարժությունների ընթացքում նաեւ նոր մի շարք զենքեր փորձարկվեցին: