Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության նախագահ Ջոանն Լիուին և հայտնել իր ցավակցությունը աշխատակազմի և հիվանդների կորստի համար:
Սպիտակ Տան խոսնակ, Ջոշ Ըռնեսթի խոսքերով, ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել է Բժիշկ Լիուին, որ պաշտպանության նախարարության հետաքննությունը այս միջադեպի մասին տրամադրելու է թափանցիկ, մանրակրկիտ և հավաստի տվյալներ:
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարում է, որ պետք է անկախ հետաքննություն կատարվի, քանի՝ պնդելով, որ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի հետաքննության տվյալները վստահելի չեն:
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տնօրեն Ջեյսոն Քոնի խոսքերով, իրենք Բարաք Օբամային կոչ են անումհամագործակցել Փաստահավաք հանձնաժողովի հետ, դրանով իսկ ապացուցելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը հարգում է պատերազմի վերաբերյալ համամարդկային օրենքները:
Փարիզից գործող այս կազմակերպությունը տեղեկացրել է, որ զոհերից տասներկուսը իրենց անձնակազմի անդամներն էին, տասը՝ հիվանդներ: Կա ավելի քան երեսուն վիրավոր:
Քունդուզի բնակիչ Զաբիհուլլան ասում է, որ իր ընտանիքի անդամներից մեկի ոտքում փամփուշտ կա, իսկ մյուսի բաց վերքը դեռ չեն մշակել:
Հիվանդանոցի ավերման պատճառով, Քունդուզի բնակիչները զրկվել են բժշկական օգնությունից:
Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել են, թե մինչեւ գրոհն իրականացնելը, իրենք վստահ են եղել, որ Թալիբանի ապստամբները հիվանդանոցի ներսից կրակոցներ էին արձակում, եւ այդ պատճառով էլ դիմել էին ԱՄՆ-ի օդային ուժերի օգնությանը:
Your browser doesn’t support HTML5