Եվրոպական երկրները խստացնում են փախստականների ընդունման գործընթացը

Your browser doesn’t support HTML5

Գերմանիան որոշեց կասեցնել Շենգենյան համաձայնությունն իր տարածքում եւ ուժի մեջ մտցնել սահմանային հսկողություն եվրոպական իր հարեւանների հետ։ Հունգարիան իր հերթին հայտարարեց արտակարգ իրավիճակ երկրի սահմանամերձ երկու քաղաքներում։ Երկու դեպքում էլ որոշումներն ընդունվել են Մերձավոր Արեւելքից ժամանող փախստականների մուտքը կարգավորելու, երբեմն՝ կասեցնելու նպատակով։