Մարմնավաճառության ապաքրեականացման խնդիրը ԱՄՆ-ում

McCain

Մարմնավաճառները աշխարհում ամենամեծ մեկուսացված խմբավորումներից են, որոնք իրավաբանական միայն չնչին կամ ընդհանրապես որևէ պաշտպանության չեն արժանանում: «Ամնեսթի Ինթերնեշնլ» կազմակերպությունն առաջարկում է մարդու իրավունքները բարելավելու նպատակով մարմնավաճառությունը ապաքրեականացնել:

«Ամնեսթի Ինթերնեշնլ» մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը առաջարկում է մարդու իրավունքները բարելավելու նպատակով մարմնավաճառությունը ապաքրեականացնել: Ըստ կազմակերպության ներկայացրած առաջարկի, եթե մարմնավաճառությունը օրինականացվի ապա մարմնավաճառները չեն ընկալվի որպես հանցագործներ, նրանք ստիպված չեն լինի թաքնվել և չեն ենթարկվի ոստիկանության կողմից կիրառվող պատժամիջոցների:

Սակայն Մաքքեյնի հաստատության Մարդկանց թրաֆիքինգի հարցերով խորհրդատու իրավաբան Սինդի Մաքքեինը ասել է, որ «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի առաջարկը մարդկանց շահագործումը կդարձնի օրինական:

Նրա խոսքերով, այն մարմնավաճառներն ովքեր այսօր չափահաս են, հիմնականում սկսում են զբաղվել մարմնավաճառությամբ վաղ տարիքից: Կամ նրանք նախկինում եղել են սեռական ստրուկներ, կամ իրենց ընտանիքն ապահովելու նպատակով են սկսել զբաղվել դրանով, կամ էլ առևանգվել են վաղ տարիքում: Այս խնդրի լուծումը ոչ թե մարմնավաճառության օրինականացումն է, այլ նրանց ծառայություններից օգտվելը անօրինական դարձնելը:

«Վաշինգտոն Փոսթ» թերթում Սինդի Մըքքեյնի հոդվածում նշված է, որ մարմնավաճառությամբ զբաղվողները անասելի դաժանության են ենթարկվում և բնագավառը օրինականացնելը այն ուղղակի կխրախուսի:

Նրա խոսքերով, Իրավապահ մարմինները պետք է գտնեն կարտելները և ոչնչացնեն դրանք, պետք է ձերբակալեն աղջիկներին և երեխաներին սեռական թրաֆիքինգի ենթարկողներին և այն մարդկանց ովքեր վճարում են սեռական հարաբերություններ ունենալու համար: Դրանք նույն մարդիկ են ովքեր զբաղվում են կենդանիների թրաֆիքինգով, մարդու թրաֆիքինգով, թմրանյութերի և զենքերի վաճառքով:

Մաքքեինի խոսքերով հետ-կոնֆլիկտային երկրներում, ինչպիսին են Կոսովոն և Վրաստանը, մեծ է երիտասարդ այն աղջիկների թիվը, որոնց ստիպողաբար դարձրել են մարմնավաճառներ և շատ դեպքերում երկրից դուրս հանել: Հակամարտության մեջ գտնվող երկրներում, ինչպես Ուկրաինայում, այն աղջիկներից շատերը, ովքեր չեն կարողացել իրենց ընտանիքների հետ հեռանալ երկրից, ի վերջո ստիպված կարող են զբաղվել մարմնավաճառությամբ: Նա ասում է, որ Եվրոպա մեկնող ներգաղթյալների ճգնաժամը նմանատիպ իրավիճակ է ստեղծում շատերի համար:

«Ամնեսթի Ինթերնեշնլի» առաջարկում նշվում է, որ եթե մարմնավաճառությունը օրինականացվի, մարմնավաճառները կկարողանան պաշտպանվել իրենց հետ դաժանաբար վերաբերվող հաճախորդներից: Սակայն Մաքքեյնը և մարդու իրավունքների այլ պաշտպաններ մնում են այն կարծիքին, որ մարմնավաճառության օրինականացումը այս խնդիրը միայն կսրի և կքաջալերի մարդկանց թրաֆիքինգով զբաղվողներին:

Your browser doesn’t support HTML5

Մարմնավաճառության ապաքրեականացման խնդիրը ԱՄՆ-ում