Իսրայելի քաղաքացի դարձող պաղեստինցիները նշում են, որ իրենք չունեն երկընտրանք։
Մի կին, ով չցանկացավ բացահայտել իր ինքնությունը պատմում էր, որ կնախընտր ունենալ իր երկրի անձնագիր, սակայն այդ ընտրությունը իրենը չէ։
Որոշ պաղեստինցիներ հավաստում են, որ իսրայելյան անձնագիրը իրենց առջեւ ավելի լայն հնարավորություններ է բացում, շատեր էլ համաձայն չեն այս կարծիքին։
Արեւելյան Երուսաղեմի բնակիչ Հասան Նոֆալը պատմեց, որ ինքնության հաստատման քարտը անձնագրով փոխարինելով՝ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։
Սակայն այստեղ կա նաեւ այլ խնդիր, Երուսաղեմի ծայրամասերում գտնվող որոշ պաղեստինցիների տներ քաղաքից բաժանված են պատով, որը կառուցվել էր 10 տարի առաջ ինքնասպան ահաբեկիչների մեծաթիվ հարձակումներից հետո։ Այս հատվածում բնակվող պաղեստինցիները ունեն երուսաղեմի իրենց քաղաքացիությունը կորցնելու մտավախություն։
Իսրայելի ներքին գործերի նախարարության տվյալներով 2012-2013 թվականների ընթացքում ներկայացվել են 1434 անձնագրի դիմումներ, որոնցից միայն 189 են հաստատվել։
Երուսապեմի ինստիտուտի վերլուծաբան Ամնոն Ռամոն նշում է, որ դիմողները մարդիկ են, որոնք ունեն Իսրայելում հիմնական բնակության իրավունք։
Պաշտոնական Պաղեստինը սակայն անհանգստացած է։
Պաղեստինյան բանակցային խմբի նախկին անդամ Քամել Թաֆակջին նշում է, որ այս իրավիճակիը գնալով կբարդացնի բանակցային գործընթացը։
Ժողովրդագրական տեսանկյունից խնդիրը գնալով կբարդանա, հաշվի առնելով այն փաստը, որ Իսրայելի քաղաքացիություն ստացած պաղեստինցիների երեխաները ինքնաբերաբար դառնում են Իսրայելի քաղաքացիներ։
Պաշտոնական Իսրայելը հավաստիացնում է, որ ժողովրդագրական իրավիճակը չի ազդի Իրայել-Պաղեաստին բանակցային գործընթացի վրա։