"Շարունակելու ենք զինվել, մինչեւ մեր հարեւանը գա դարձի". ՀՀ Պաշտպանության փոխնախարար
Your browser doesn’t support HTML5
Վերջին ժամանակներս չափազանց սրվել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Գրեթե չկա օր, որն անցներ առանց միջադեպերի։ Մեծ անհանգստություն է պատճառում կողմերին շարունակ զինելու Ռուսաստանի քաղաքականությունը, որին Հայաստանի նախագահի մակարդակով արդեն հնչել է անհանգստություն։ Իրադրության մասին մեկնաբանում են մեծաթիվ փորձագետներ։ Լրագրողների հարցերին է Վաշինգտոնում պատասխանում Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը։