Սիրիայի ընդդիմությունն ընտրել է ժամանակավոր վարչապետ

Your browser doesn’t support HTML5

Սիրիայի ընդդիմության այն ճյուղը, որը վայելու է Արեւմուտքի աջակցությունը, ընտրել է ժամանակավոր վարչապետ՝ փորձելով քաղաքացիական պատերազմի այս թեժ օրերին այսպիսով բարձրացնել իր վարկանիշը։

Սիրիայի ազգային դաշինք կազմակերպությունը Ստամբուլում շաբաթ օրը քվեարկել է Ահմեդ Թումեհի թեկնածության օգտին։ Թումեհի պարտականությունների մեջ է մտնելու ապստամբ ուժերի կողմից Սիրիայում վերահսկվող տարածների կառավարումը։

Այս մասին լուրը ստացվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը եկան Սիրիայի կառավարության քիմիական զենքերը ոչնչացնելու հարցում ընդհանուր համաձայնության։ Հիշեցնենք, որ երբ այս առաջարկով առաջին անգամ հանդես էր եկել Ռուսաստանը, Սիրիայի ազգային դաշինքը մերժել էր՝ այն անվանելով ՝՝անիմաստ՛՛։ Այն հայտարարել էր, թե այս ծրագիրը Սիրիայի բանակին դեռեւս տալիս է սովորական տիպի զենքերով մարտերը շարունակելու հնարավորություն։