2Օ2Օ թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում

Your browser doesn’t support HTML5

2Օ2Օ թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում։ Տոկիոն այսպիսով հաղթանակ տարավ քաղաքի ընտրության հարցում Ստամբուլի եւ Մադրիդի հետ սկսված պայքարում։ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ասել է, թե հաղթելու գործում մեծ նշանակություն է ունեցել Ֆուկուշիմայի ատոմային կայանի անվտանգության շուրջ Օլիմպիական միջազգային կոմիտեի մտահոգությունները մեղմելու հանգամանքը։ Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաքը վերջին անգամ քաղաքի ընտրության հարցում պարտություն էր կրել 1964 թվականին։ Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հարցող կոմիտեին էր Ստամբուլը մինչ այդ դիմել 4 անգամ, Մադրիդը՝ 2։

Մասնագետներն ասում են, թե այսօր կան որոշ չափով մտահոգություններ, սակայն համոզված են, որ 7 տարվա ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն։