Իրանի արտգործնախարարը շնորհավորել է հրեաների Նոր տարին

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Թուիթերի միջոցով շնորհավորել է հրեաների նոր տարին՝ գրելով ՝՝Շնորհավոր Ռոշ Հաշանա՛՛։

Իրանն ունի հրեական 25-ից 8Օ հազարանոց համայնք, ու վերլուծաբանների կարծիքով նրանց շնորհավորելու հանգամանքը զարմանալի պիտի չթվար։ Սակայն այն, որ տարիներ շարունակ նման բան տեղի չէր ունեցել, ստիպում է շատերին հավատալ, որ հունիս ամսին նախագահի պաշտոնում ընտրված չափավորական Ռոուհանին փորձում է ջերմացնել կապերն Արեւմուտքի ու Իսրայելի հետ։

Արտգործնախարարի ինտերնետային ուղերձին պատասխանողներից մեկը եղել է ԱՄՆ,ի Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսիի դուստրը՝ Քրիստին Փելոսին, ով գրել է. ՝՝Շնորհակալություն, բայց Նոր տարին ավելի քաղցր կլիներ, եթե դուք դադարեցնեիք Հրեական ողջակիզումը մերժելու Իրանի քաղքականությունը՛՛։
՝՝Իրանը երբեք չի հերքել այն։ Գործիչը, որը հերքում էր, այժմ արդեն հեռացել է՛՛, պատասխանել է Զարիֆը՝ նկատի ունենալով նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին։