Դեյվիդ Ֆիլիպս. ՝՝Մոսկվան կամ ստիպել է, կամ՝ տվել մեծ խոստումներ Երեւանին՛՛

دود بر فراز شهر کردنشين سوريه، کوبانی - ۲۰ مهرماه ۱۳۹۳

՝՝Կամ Մոսկված ստիպել է Հայաստանին միանալ Մաքսային միությանը, կամ էլ Պուտինը մեծ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանին, ասենք խոստացել, որ կճանաչի ԼՂի անկախությունը՛՛։ Այս կարծիքին է Մարդու իրավունքների հետազոտությունների հաստատության խաղաղության հաստատման բաժնի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը, ում խոսքերով, իրեն շատ է զարմացրել միությանը միանալու մասին Սարգսյանի հայտարարությունը։
Թրքախոս երկրների հաջորդ գագաթաժովոը Լեռնային Ղարաբաղում անցնկացնելու մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը Մ Դեյվիդ Ֆիլիպսն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում անվանում է ՝՝ակներեւ երեւակայություն՛՛, ենթադրելով, թե Գյուլը մոռացել է, որ Ղարաբաղում հայեր են ապրում։ Նրա խոսքերով, Գյուլի հայտարարությունը պարզ սադրանք է՝ ուղղված հայերին։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու հարցում Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից գլխավոր դեր ստանձնելու կարեւորության մասին մի շարք վելրուծաբանների տեսակենտերին, նա ասում է, թե ո՛չ Թուրքիան, ո՛՚չ էլ Ռուսաստանն անկողմնակալ չեն, հիշեցնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 4 միլիարդ դոլարի համարժեք զենք վաճառելու փաստը, նաեւ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նավթային պետական երկու ընկերութունների միջեւ սերտ համագործակցությունը։
՝՝Թուրքիան մեծ երկրիր է, սակայն դեռեւս ունի հասունանալու կարիք, որպեսզի արգելի Ադրբեջանի կողմից իր դեմ հնչող իրականացվող ճնշումները՛՛, ասում է նա։
Նա հավատում է, որ հայերն ու թուրքերը կարող են գտնել հաշտեցման նոր եզրեր ու հայ-թուրքական հաշտեցման առաջին նախաձեռնությունից տարիներ անց առկա բիզնեսային որոշ կապեր, մշակույթի բնագավառում համագործակցությունը համարում դրական ու նկատելի առաջընթաց, ինչը իրական կյանքի կոչելու համար հարկավոր է քաղաքական նոր խիզախություն։ ՝՝Այլապես քաղաքացիական հասարակության ջանքերն այդպես էլ կմնան միայն երազանք՛՛։