Իրաքում իրականացված ռմբային մի շարք հարձակումների արդյունքում մահմեդական սուրբ Ռամադան ամսվա ավարտին այս երկրում առնվազն 61 մարդ է զոհվել։ Հարձակումների մեծ մասն իրականացվել են բանուկ շուկաներում, սրճարաններում ու այն վայրերում, որտեղ մարդիկ ընտանիքներով հավաքվում են նշելու Էիդ ալ Ֆիթըրի տոնը։ Հարձակումների ժամանակ 15Օ մարդ ստացել է տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ։
Իրաքում բռնությունները սաստկացել են ապրիլ ամսից ի վեր, երբ շիաների կողմից վերահսկվող կառավարությունը սկսեց արյունոտ ճնշումներ ընդդեմ սուննի բողոքավորների մի ճամբարի։
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընն անցյալ շաբաթ զանգահարել էր Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիին՝ իր ցավակցությունները հայտնելու հիմնականում ցեղամիջյան բախումների զոհերի ընտանիքներին։ Այս բախումների ընթացքում այստեղ ավելի քան 1ՕՕՕ մարդ է սպանվել։