Թունիսում ընդդիմությունը համախմբվում է ընդդեմ իսլամիստ կառավարության

Your browser doesn’t support HTML5

Թունիսի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ընդդեմ խորհրդարանի շենքի առջեւ հավաքված մարդկանց, ովքեր այստեղ էին եկել բողոքելու ընդդիմության ղեկավարներից Մոհամեդ Բրահիմիի սպանության փաստի դեմ։

Երկրի աշխարհիկ ընդդիմությունն այժմ սկսում է պայքար՝ հիմնելու համար ՝՝փրկության կառավարություն՛՛ ընդդեմ երկրի իսլամիստների կողմից կառավարվող ղեկավարության։

Եթե համաձայնություն կայացվի ընդդիմադիր ուժերի միջեւ, այստեղ կառավարող Էննահդա կուսակցության դեմ կարող է կանգնել հզոր ընդդիմություն։

՝՝Փրկության ճակատ՛՛-ի ղեկավարը հայտարարել է, թե այսօր ավելի ուշ իրենք քննարկելու են նոր կառավարություն կազմելու հարցը, ինչպես նաեւ ընտրելու են վարչապետ, քանի որ ասել է նա, ժամանակն արդեն վաղուց հասունացել է։

Ընդդիմությունը կառավարող իսլամիստական Էննահդա կուսակցությանն է մեղադրում ընդդիմության առաջնորդների սպանության մեջ ու երկրի տարբեր քաղաքներում սկսում է բողոքի ցույցեր։

Իսլամիստական կառավարության դեմ աշխարհիկ ընդդիմությունը ոգեշնչվել է Եգիպտոսի իրադարձություններով, որտեղ վերջերս տապալվեց Մոհամեդ Մորսիի իսլամիստական կառավարությունը։