Սոմալիում Թուրքիայի դեսպանության աշխատողների համար նախատեսված բնակարանային համալիրին է հարվածել պայթուցիկ նյութերով բեռնված մի ավտոմեքենա։ Երեք մարդու մահվան պատճառ դարձած այս հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իսլամիստական ալ Շահաբ զինված խմբավորումը։
Ալ Շահաբի զինյալները երկու տարի առաջ էին Սոմալիի ու աֆրիկյան միացյալ ուժերի մասնակցությամբ դուրս մղվել մայրաքաղաք Մոգադիշուից՝ տալով հույսեր, որ տարիներ տեւած պատերազմից հետո այստեղ կհաստատվի համամատական անդորր։
Սակայն ալ Շահաբի զինյալ խմբերը շարունակում են պարտիզանական հարձակումները ու դեռեւս իրենց վերահսկողության տակ պահում երկրի մի շարք շրջաններ։
Խմբավորումն անցած երկու ամիսների ընթացքում մի քանի մեծ հարձակումներ է իրականացրել, այդ թվում մեկ հարձակում ընդդեմ Աֆրիկյան խաղաղապահ ուժերի, ինչի արդյունքում 8 մարդ էր զոհվել։ Մոգադիշիում ՄԱԿ-ի գրասենյակի վրա կատարված հարձակմանը զոհ էր գնացել 22 մարդ։
Թուրքիայի դեսպանության աշխատողների բնակարանային համալիրի վրա իրականացված հարձակման արդյունքում 9 այլոք վիրավորվել են։ Ալ Շահաբի զինյալներն օգտվել են այն հանգամանքից, որ այդ պահին դարպասից համալիրի տարածք էր մտնում թուրքական մի ավտոմեքենա եւ պայթուցիկով բեռնված մեքենան, շարժվելով նրա հետեւից, պայթել է դարպասի մոտ։
Սոմալիի նոր կառավարությունը, ստանալով միաջազգային համայքնի աջակցությունը, փորձում է թույլ չտալ, որ այս երկիրը դառնա ալ Քաիդայի պես զինյալ խմբավորումների հենակետ։
Այդ նպատակի համար Թուրքիան 2Օ11 թվականից ի վեր Սոմալիին է հատկացրել մոտ 4ՕՕ միլիոն դոլար։