ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների մի աշխատակից ասել է, թե Իսրայելը կիրակի առավոտյան օդային գրոհներ է իրականացրել Սիրիայի տարածքում՝ թիրախ ընտրելով Իրանում արտադրված այն հրթիռները, որոնք պատրաստ էին Լիբանանից գործող Հեզբուլլահի զինված խմբերին առաքելու համար։
Ինչպես ուրբաթ օրը, կիրակի օրը նույնպես, Իսրայելը ռմբակոծել է ՝՝Ֆաթահ 11Օ՛՛ մակնիշի հրթիռները, որոնք ըստ Իսրայելի, կարող էին օգտագործվել իր դեմ։
Դրանից մի քանի ժամ առաջ Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունները տեղեկացրել էին, որ Իսրայելը հրթիռակոծել է մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում գտնվող ռազմական հետազոտությունների մի հաստատություն։ Սիրիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, սա այն նույն հաստատությունն է, որը նման հարձակման էր Իսրայելի կողմից ենթարկվել նաեւ հունվար ամսին։
Սիրիայի հեռուստատեսության խոսքերով, Իսրայելն իր այս քայլով ցանկանում է ՝՝բարձրացնել Սիրիայի կառավարությունը տապալելու նպատակ ունեցող բարոյալքված ահաբեկիչների կորովը՛՛։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ ասել էր, թե արդարացված են իրեն իսկ պաշտպանելու նպատակով Իսրայելի կողմից իրականացված ռազմական գործողությունները։
Իսկ ահա Իրանը կոչ է անում տարածաշրջանի երկրներին միավորվել ընդդեմ Իսրայելի։ Թեհրանը հայտարարել է նաեւ, թե պատրաստ է իր շարժակազմերով իրականացնել Սիրիայի պետական բանակի առաքումները։ Իրանը հերքում է, այն լուրերը, թե Իսրայելի կողմից իրականացված գրոհն ուղղված է եղել ՝՝Հեզբուլլահի հասցեով առաքվող իր հրթիռների դեմ՛՛։