Հրազենային հարձակում Իտալիայի կառավարության երդման արարողության ընթացքում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, երկրի վարչապետի գրասենյակներին պատկանող շենքի առջեւ, երբ մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա երդում էին տալիս նոր վարչապետն ու կառավարությունը, հրազենային հարձակում է իրականացվել։ Հարձակման արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել երկու ոստիկան։ Նրանցից մեկի իրավիճակը ծանր է։

Ականատեսներն ասում են, թե գրոհն իրականացրածը քառասունն անց, բարձրահասակ մի տղամարդ է եղել՝ կոստյումով ու փողկապով։ Ոստիկանությանը հաջողվել է հարձակումից քիչ անց ձերբակալել կասկածյալին։
Հրազենային հարձակման ժամանակ Էնրիկո Լետտան ու նրա կառավարության կազմը երդում էին տալիս նախագահական պալատում։ Հիշեցնենք, որ Լետտան կազմել է կոալիցիոն կառավարություն իր ձախ-կենտրոնամետ եւ նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի պահպանողական դաշինքի միասնությամբ։
Դատախազներից մեկն ասել է, Իտալիայի քաղաքական գործիչներն են եղալ հարձակումն իրականցրած անձանավորության թիրախը։