Մահացու հարձակումներ՝ Պակիստանում

Your browser doesn’t support HTML5

Պակիստան

Պակիստանի Քարաչի քաղաքի դպրոցներից մեկում հրացաններով ու նռնակներով զինված մի քանի անձանց կողմից շաբաթ օրն իրականացված հարձակման ժամանակ սպանվել է դպրոցի տնօրենը։ Հարձակման արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել մի քանի աշակերտներ։

Հինգից տասը տարեկան աշակերտներ ունեցող այս դպրոցում հարձակումն իրականացվել է այստեղ անցկացվող հանդիսավոր մի արարողության ընթացքում։ Հարձակման պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել։
Պակիստանից ստացված մեկ այլ հաղորդագրության համաձայն, երկրի հյուսիսարեւմտյան շրջանում մի մահապարտի կողմից իրականացված ռմբային հարձակման արդյունքում սպանվել է մեկ ոստիկան, վիրավորվել` 6 այլոք։
Հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանին սահմանակից Փեշավար քաղաքում։