ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ է անում քվեարկել իր խոսքերով ասած ՝՝հրազենային բռնությունների համաճարակը՛՛ կանգնեցնելու նպատակ ունեցող որոշումների օգտին։ Ամենշաբաթյա իր ուղերձում Օբաման ասել է, թե դեկտեմբեր ամսին Քոնեքթիքութ նահանգում տեղի ունեցած հարձակումից հետո, որին զոհ էր գնացել դպրոցի 2Օ աշակերտ, ԱՄՆ-ը մեծապես փոխվել է։ Նրա խոսքերով, ամերիկացիներն այսօր պաշտպանում են ռազմական զենքերի վաճառքի վրա խիստ հսկողություն սահմանելու միտքը։ Նա ասել է նաեւ, թե հարկավոր են ֆինանսական նոր միջոցներ զենքերի անօրինական վաճառքը կանխելու համար։
Օբաման ասում է, թե ՝՝օրենսդիրների առջեւ դրված է պարզ ու կարեւոր մի գործ իրականացնելու պարտականություն՛՛։
Սենատի դեմոկրատները վերջերս հրաժարվեցին զենքերի վաճառքի վրա արգելք դնելու մասին իրենց իսկ կողմից ներկայացված օրինագծից՝ հայտարարելով, թե չկա այն օրենքի վերածելու հնարավորություն։
Նախագահն ասել է, թե կառավարութան պաշտոնատար անձինք ունեն հրազենային բռնությունները կրճատելու հարցում ՝՝մեծ պատասխանատվություն՛՛։