Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ

armenian ugc img

«Միջինքի» հանդիսություն Վիրահայոց Թեմում

armenian ugc img

Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում նշանավորվեց Մեծ պահքի 24-րդ օրը, որը հայտնի է «Միջինք» անունով: Հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում տեղի ունեցավ երեկոյան խաղաղական և հանգստյան ժամերգություն: Հավարտ ժամերգության հոգևոր հայրերի կողմից հանդիսավոր կերպով օրհնվեց ավանդական «Միջինքի» գաթան և այն «Հայարտուն» մշակույթի տան «Անի» համույթի սաների ձեռքով բաժանվեց հավատացյալներին:

Պահպանելով ժողովրդական ավանդույթը «Միջինքի» գաթայի մեջ տեղադրվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված խաչեր: Մեծ երջանկության զգացում ապրեցին այն անձինք, ում ընկել էր տոնական նվերը:

Եկեղեցու հոգևոր դասը երախտագիտության խոսքեր ուղղեց տարվա խաչքավոր Էրիկ Սաֆարյանին և Երիտասարդաց միության անդամ Լարիսա Հարությունյանին «Միջինքի» նշանավորմանը ցուցաբերած իրենց մեծ օժանդակության համար:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև

https://www.facebook.com/media/set/?set=a.343110995805719.1073741830.113192792130875

հասցեով:

Վիրահայոց Թեմի մամլո դիվան Արմազի փող. 18, 0103, Վրաստան, Թբիլիսի Հեռ.: +995322546411 Բջջ.: +995593397170 Ֆաքս +995322751790 Էլ-փոստ՝ armenian_diocese@yahoo.com