Տիբեթցի եւս մեկ մարդ ինքնահրկիզվեց՝ բողոքելով Տիբեթի վրա չինական կառավարման դեմ։
Քսաներկու-ամյա տղան մահացել է արեւելյան Տիբեթի Սանգչուի շրջանում սկսված բողոքի ցույցի ժամանակ։
Տիբեթի իշխանությունները տեղեկացնում են, որ 2Օ13 թվականին սա Տիբեթում ինքնահրկիզման առաջին դեպքն էր։
Չինական բռնագրավման դեմ որպես բողոք 2ՕՕ9 թվականից ի վեր ավելի քան 9Օ տիբեթցի է ինքնահրկիզվել։
Պեկինը Տիբեթում շարունակվող ինքնահրկիզումների մեղքը բարդում է Տիբեթի աքսորյալ հոգեւոր առաջնորդ Դալայ Լամայի վրա՝ հայտարարելով, թե նա է անջատողական տրամադրություններին զարկ տալու նպատակով հրահրում ինքնահրկիզումներ։
Դալայ Լաման հերքում է այս մեղադրանքները։