Բանգկոկի օդանավակայանում Օբամային կիրակի օրն ընդունեցին Թաիլանդի պաշտոնատար անձինք, որից հետո նա այցելեց երկրի 85 ամյա թագավորին՝ Բհումիբոլ Ադույադեջ արքային, որը վատ առողջության պատճառով գտնվում է հիվանդանոցում։
Ավելի ուշ Օբաման, արտգործնախարար Հիլարի Քլինթընի հետ միասին ժամանեց կառավարության շենք, որտեղ նրանց ընդունեց վարչապետ Յինգլուք Շինավարթան։
Այս այցը մեկ անգամ եւս ընդգծում է ասիական երկրների հետ հարաբերությունները սերտացնելու Օբամայի վարչակազմի քաղաքականությունը։
Այս օրերին Բիրման մեծ պատրաստություններ է տեսնում Օբամայի կողմից երկուշաբթի օրն իրականացվելիք այցից առաջ։ Օբամայի այս այցը դառնալու է ԱՄՆ-ի որեւէ նախագահի կողմից այս երկիր իրականացված առաջին այցը։ Այստեղ նա հանդիպումներ է ունենալու երկրի ղեկավարների, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդների հետ։ Այս այցով Օբաման ցանկանում է շեշտել, որ իր վարչակազմը նկատում է Բիրմայում իրականացվող ժողովրդավարական առաջընթացը։
Բիրմայում շատերն են հավատում, որ այստեղ ամերիկյան ներդրումները մեծապես կնպաստեն իրենց տնտեսական զարգացմանը։
Օբաման Կամբոջայում մասնակցելու է Հարավարեւլյան Ասիայի երկրների ընկերակցության վեհաժողովին եւ խոսելու այստեղ մարդու իրավունքների պաշտպանության խնդրի մասին։