Իսպանացիները բողոքում են ֆինանսական խիստ բարեփոխումների դեմ

Your browser doesn’t support HTML5

Հազարավոր իսպանացիներ դուրս են ելել փողոցներ բողոքելու երկրում անցկացվող ֆինանսական խիստ բարեփոխումների դեմ։
Մայրաքաղաք Մադրիդում ցուցարարները շարժվել են դեպի խորհրդարանի շենք, վանկարկելով եկող տարի բյուջեից նկատելի կրճատումներ կատարելու կառավարության ծրագիրը դատապարտող կոչեր։

Արհեստակցական միությունները կոչ են անում եկող ամիս սկսել ավելի մեծ թվով հանրահավաքներ՝ բողոքելով, որ մինչ այժմ իրականացված կրճատումները միայն չնչին ազդեցություն են ունեցել ֆինանսական ճգնաժամը հարթելու համար, սակայն՝ մեծապես վնասել աշխատավոր ժողովրդին։

Ցուցարարները պահանջում են վարչապետ Մարիանո Ռահոյի հրաժարականը, որի ներկայացրած մեկ եւ կես միլիարդ դոլարի բյուջեի ծրագիրը նախատեսում է նորանոր աշխատատեղերի կրճատում մի երկրում, որտեղ գործազրկությունն այսօր իսկ կազմում է 25 տոկոս։