Չինաստանի իշխանությունները դրամական պարգեւներ են խոստանում՝ տիբեթցիների կողմից ինքնահրկիզման դեպքերին վերջ տալու նպատակով։ Մոտ 8 հազար դոլարի պարգեւ կստանա յուրաքանչյուր ոք, ով տեղեկություններ կհայտնի իրեն հրկիզելու նպատակ ունեցող անձի մասին։ Նաեւ 3Օ հազար դոլար կստանա նա, ով հավաստի տեղեկություններ կտրամադրի ինքնահրկիզված անձանց մասին։
Տիբեթում չինական կառավարման ու Պեկինի վարած քաղաքականության դեմ բողոքելով՝ անցած միայն 5 օրերի ընթացքում ինքնահրկիզման եղանակով երեք տիբեթցի է մահացել։
Չինաստանը երկար տարիներ է դատապարտում տիբեթցի աքսորյալ անձանց կողմից կազմակերպվող ինքնահրկիզման եղանակը որպես անջատողական շարժման միջոց՝ այդ քայլին դիմած անձանց անվանելով ահաբեկիչներ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը չորեքշաբթի օրը նորից դատապարտել է Դալայ Լամային ՝՝մահաբեր նման բողոքի ակցիաներ՛՛ հրահրելու մեջ ու ավելացրել, թե նման քայլն արժանի է ժողովրդի կողմից դատապարտմանը։
Տիբեթցիների շրջանում ինքնահրկիզման վերջին դեպքը տեղի ունեցավ երեքշաբթի օրը, երբ 57 ամյա մի մարդ իրեն այրեց Լաբրագի զինվորական հրամանատարության շենքի առջեւ։ Դրանից մեկ օր առաջ էր 61 ամյա մեկ այլ տղամարդ իրեն այրել նույն վայրից ոչ հեռու գտնվող Լաբրանգի տաճարի մոտակայքում։
Տիբեթում չինական կառավարման դեմ որպես բողոք 2ՕՕ9 թվականի փետրվար ամսից ի վեր իրեն հրկիզել է առնվազն 58 տիբեթցի, որոնցից 48-ը մահացել են։
Չինաստանի կառավարությունը սկսել է խիստ միջոցներ այս ակցիայի դեմ։ Նագչու քաղաքում ոստիկանությունն այս ամսվա սկզբին մոտ 3Օ մարդ էր ձերբակալել, այդ թվում իրեն հրկիզած 43 ամյա անձնավորության հորեղբորը, քրոջն ու փեսային։
Տիբեթցիներն այսօր մեղադրում են Չինաստանի անվտանգության ուժերին՝ իրեն հրկիզելու նպատակ ունեցող մի տիբեթցու ինքնահրկիզումից հետ պահելու նպատակով նրան սպանելու համար։