Հրաժարական է ներկայացրել արտակարգ իրավիճակների հարցերով Իտալիայի պետական մարմնի ղեկավար Լուչիանո Մայիանին՝ բողոքելով 2ՕՕ9 թվականի երկրաշարժի պատճառով 7 անձանց նկատմամբ ազատազրկման որոշումներ կայացնելու փաստի դեմ։
Վեց գիտնականների եւ նախկին մեկ պաշտոնյայի դատարանը մեղադրել է երկրաշարժից առաջ ժողովրդին հանգստացնող հայտարարություններով հանդես գալու մեջ, որոնց արդյունքում, ըստ դատարանի, մեծաթիվ մարդիկ են զոհվել։ Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի ղեկավար, ֆիզիկոս Մայիանին ասել է, թե հանձնաժողովն այլեւս չի կարող աշխատել նման պայմաններում։ Հրաժարականներ են ներկայացրել նաեւ հանձնաժողովի փոխնախագահն ու պատվավոր նախագահը։
Լաքուիլայի 6.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժին զոհ էր գնացել 3Օ9 մարդ՝ քաղաքը թողնելով ավերակների մեջ։
Մայիանին ասել է, թե նրանք մասնագետներ են, ովքեր երկրաշարժի մասին հայտարարություններով են հանդես եկել ամենեւին ոչ սեփական շահերից ելնելով եւ միշտ են ասել, որ անհնար է կանխազգալ երկրաշարժները։
՝՝Սա պետությանը գիտնականների կողմից խորհուրդներ տալու վերջն է ազդարարում՛՛, հայտարարել է պրոֆեսոր Մայիանին, որը որպես աշխարհահռչակ ֆիզիկոս, 1999-2ՕՕ3 թվականներին եղել է Շվեյցարիայի Սերնի միջուկային գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրենը։