ՄԱԿ-ի առաքելությունը հեռացավ Սիրիայից

A blue United Nations cap is left near members of the U.N. observers mission in Syria, who have left their bases in the province of Homs in Central Syria, as they check their departure dates in a hotel in Damascus August 20, 2012.



ՄԱԿ-ի դիտորդական առաքելության պատվիրակությունն այսօր դուրս է բերվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից։
Դիտորդական առաքելությունն այստեղ էր ուղարկվել ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի նախկին դեսպանորդ Քոֆի Անանի կողմից ներկայացված զինադադարի ծրագրի շրջանակներում։ Առաքելությունն իր գործունեությունը պաշտոնապես ավարտել էր դեռեւս անցայ կիրակի օրը։

ՄԱԿ-ն այսուհետ Դամասկոսում կթողնի միայն քաղաքական մի ներկայացուցչություն՝ աջակցելու համար նոր դեսպանորդ Լախդար Բրահմիմիի միջնորդական ջանքերին։

Սիրիայի կառավարական ուժերն ուրբաթ օրը երեկոյան ռմբակոծել են Դամասկոսի արվարձաններում գտնվող ապստամբների դիրքերը, իսկ երկրի մի շարք քաղաքներում անց են կացվել հակակառավարական բողոքի ցույցեր։
Մարդու իրավունքների պաշպանության Սիրիայի դիտակ կազմակերպությունը տեղեկացրել է, որ միայն ուրբաթ օրը տեղի ունեցած անհանգստությունների ընթացքում 14Օ մարդ է սպանվել։

Երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունն ապստամբներին անվանում է ՝՝օտար երկրների կողմից ֆինանսավորվող ահաբեկիչներ, որոնց նպատակը Սիրիայում անկայություն հաստատելն է՛՛։