Հարավային Աֆրիկայում բողոքում են հանքափորների սպանության դեմ

경찰 발포에 항의하며 광산 근처의 집결한 시위대


Հոծ բազմություն է հավաքվել Հարավային Աֆրիկայի Հանրապետության այն հատվածում, որտեղ ոստիկանական ուժերի կողմից արձակված կրակի արդյունքում հինգշաբթի օրը 34 հանքափոր էր սպանվել։
Լոնմինի պլատինի հանքերի մոտ հավաքվածները շաբաթ օրն իրենց փաթաթել են վերմակներով՝ պաշտպանվելու համար սառը եղանակից։

Իշխանություններն այս պահին շարունակում են կատարվածի շուրջ հետաքննությունը, որն այստեղ ապարտեիդի ավարտից հետո ամենամահաբեր գործողությունն է եղել։
Ինչպես ազգային ոստիկանության ղեկավար Ռիահ Ֆիեգան է ասել, իր ուժերը խռովարար հանքագործների դեմ կրակ են բացել ինքնապաշտպանության նպատակով, քանի որ, ըստ նրա, հանքագործները զինված են եղել ՝՝վտանգավոր զենքերով՛՛։

Երկրի նախագահ Ջեյքըբ Զուման արձակել է մանրազննին քննություն անցկացնելու հրահանգ՝ ասելով, թե ինքը ցնցված է ՝՝անիմաստ բռնության՛՛ փաստով։

Ավելի քան 3ՕՕՕ հանքագործ էր անցյալ շաբաթվա ընթացքում դուրս ելել բողոքի ցույցի՝ պահանջելու աշխատավարձի բարձրացում։

Հանքի ղեկավարությունը նախորդ օրը հորդորել էր աշխատավորներին հետ վերադառնալ հանքեր՝ սպառանալով հակառակ դեպքում բոլորին ազատել աշխատանքից։

Լոնմինի հանքն աշխարհում պլատինի երրորդ ամենախոշոր հանքն է։