Միթ Ռոմնին եւ Փոլ Ռայընը սկսում են միասնական ընտրապայքար

ԱՄՆ-ի նախագահական հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին եւ փոխնախագահի թեկնածու նշանակված կոնգրեսական Փոլ Ռայընը կիրակի օրը սկսեցին ավտոբուսային ճամբորդություն դեպի Հյուսիսային Կարոլինա, նահանգ, որը շատերն են անկյունաքարային համարում ընտրությունների արդյունքի համար։

Մինչեւ Հյուսիսային Կարոլինա մեկնելը, հարեւան Վիրջինիա նահանագում միասնաբար անցկացված առաջին հանդիպման ժամանակ Ռայընը հավաքված ժողովրդին ասաց, թե Ամերիկան այս պահին ընթանում է սխալ ուղով, ավելացնելով, թե Միթ Ռոմնին եւ ինքն իրականացնելու են ճիշտ քայլեր ու ճիշտ ժամանակին, որպեսզի ՝՝ընթացքը մտնի ճիշտ հունի մեջ՛՛։

42-ամյա Ռայընն արդեն 14 տարի է զբաղեցնում կոնգրեսականի աթոռը, եւ վայելում ազդեցիկ մեծաթիվ պահպանողականների աջակցությունը։
Նա Ներկայացուցիչների պալատի բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահն է, եւ մեծ դեր է ունեցել պակասուրդը կրճատելու հարցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում նոյեմբեր ամսին պայքարելու են դեմոկրատ ներկա նախագահ Բարաք Օբաման եւ հանրապետական Միթ Ռոմնին։ Մինչ այդ, օգոստոսի վերջին կկայանա հանրապետական, սեպտեմբերի սկզբին՝ դեմոկրատական կուսակցության համագումարը։