ԱՄՆ-ը մտահոգված է Ռումինիայի նախագահի իմփիչմենթի հանգամանքով

Տրայան Բասեսկու

ԱՄՆ-ը իր մտահոգությունն է արտահայտել Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի նկատմամբ անվստահության քվեի կապակցությամբ՝ հորդորելով ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակից այս երկրին պահպանել կարգ ու կանոնը։

Պետդեպարտամենտի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ-ին անհանգստացնում են Ռումինիայում տեղի ունեցող զարգացումները, որոնք ՝՝սպառնում են երկրի իշխանության ժողովրդավարական եղանակով բաժանմանը, եւ հավանաբար՝ թուլացնում դատարանների դերը՛՛։

Ռումինիայի խորհրդարանն ուրբաթ օրը ձայների 256-ը 114-ի հարաբերությամբ անվստահության քվե հայտնեց նախագահ Բասեսկուին՝ նրան մեղադրելով իր իրավունքների սահմանները խախտելու մեջ։
Նույն օրն ավելի ուշ Բասեսկուն խոստացել է կիրառել ՝՝սահմանադրական բոլոր հնարավորությունները՛՛ հնգամյա իր պաշտոնավարումը մինչեւ 2Օ14 թվականը շարունակելու համար։

Բասեսկուն երկրի նախագահի պարտականություններն է կատարում արդեն ութ տարի։ Նրա նկատմամբ արտահայտված անվստահության քվեն ուժի մեջ կարող է մտնել միայն 3Օ օրվա ընթացքում անցկացվելիք հանրաքվեի նման պատասխանի դեպքում։

Բասեսկուի նկատմամբ 2ՕՕ7 թվականին եւս խորհրդարանը նրան ենթարկել էր իմփիչմենթի, սակայն հանրաքվեի ժամանակ ժողովուրդը պաշտպանել էր նրան։