Մատչելի հղումներ

Դուբայի ոստիկանությունը առգրավել է Թուրքիայից Եմեն փոխադրվող զենքը


Դուբայի ոստիկանությունը առգրավել է Թուրքիայից Եմեն փոխադրվող զենքը
Դուբայի ոստիկանությունը առգրավել է Թուրքիայից Եմեն փոխադրվող զենքը

Դուբայի ոստիկանությունը կանխել է դեպի Եմեն ավելի քան 16 000 միավոր հրազեն տեղափոխելու փորձը։

Էմիրությունների ոստիկանապետ Դահի Խալֆանը հինգշաբթի օրը հայտնել է, որ Դուբայ ուղեբեռն առաքվել է Թուրքիայից։ Որպես զենքի խմբաքանակի նշանակման վայր նշված է եղել Եմենում շիա ապստամբների հենակետ Սաադա նահանգը։

Դեպի Եմեն զենքի առաքման փորձը կասեցվել է այն ժամանակ, երբ այս երկրի ընդդիմադիր ուժերը խոստացել են շարունակել բողոքի ցույցերը՝ չնայած խորհրդարանի կողմից Եմենում արտակարգ իրավիճակ սահմանելու հանգամանքին։

Հակակառավարական ցույցերի մասնակիցները Սանայում ուրբաթ օրը նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը պահանջող երթ անցկացնելու կոչ են արել։

Երկրում տեղի ունեցող խռովությունների պատճառով Մեծ Բրիտանիան Եմենից դուրս է բերել այս երկրում իր դեսպանության գրեթե բոլոր աշխատակիցներին։ Բրիտական կառավարությունը խորհուրդ է տվել այս երկրում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել Եմենը։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը, Եգիպտոս կատարած իր այցի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իրավիճակը Եմենում մնում է «չափազանց անկայուն»։

XS
SM
MD
LG