Մատչելի հղումներ

Վախճանվել է Անդրեյ Սախարովի այրին` Ելենա Բոները


Վախճանվել է Անդրեյ Սախարովի այրին` Ելենա Բոները
Վախճանվել է Անդրեյ Սախարովի այրին` Ելենա Բոները

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում շաբաթ օրը կյանքի 89-րդ տարում մահացել է հայտնի իրավապաշտպան, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի այրի Ելենա Բոները։

Ելենա Բոների որդի Ալեքսեյ Սեմյոնովը, որը զբաղեցնում է Անդրեյ Սախարովի ամերիկյան հիմնադրամի նախագահի պաշտոնը, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, որ վերջին հրաժեշտը սկսվելու է հունիսի 21-ի կեսօրին՝ Մասաչուսեթս նահանգի Բրուքլայն քաղաքում գտնվող «Ստանեցկիի» հիշատակի մատուռում։

Սեմյոնովը հայտնել է, որ Ելենա Բոների ցանկության համաձայն, նրա աճյունը դիակիզվելու է, իսկ հանգուցյալի մոխրով աճյունասափորի հուղարկավորութունը կայանալու է Մոսկվայի «Վոստրյակովսկի» գերեզմանատանը, որտեղ թաղված են նրա ամուսինը, մայրն ու եղբայրը։

XS
SM
MD
LG