Մուրադ Իսմայիլը անհամբեր սպասում է եզդի կնոջ հեռախոսազանգին, որը անցյալ տարվանից իր ընկերուհիների հետ մահմեդական ծայրահեղականների գերության մեջ է. «Նրանք գնդակահարեցին չորս կանանց։ Եվ ես դա լսում էին հեռախոսով: Հետո նրանք մարմինները նետեցին մի կողմ, ասելով, որ դրանք շների բաժին են դառնալու»:
Ըստ Իսմայիլի՝ շատ կանայք, ում հաջողվել է փախուստի դիմել, բազմաթիվ դեպքեր են պատմում, երբ երիտասարդ աղջիկները, խուսափելով բռնաբարությունից և սեռական ստրկությունից, ինքնասպան են եղել. «Արդար չէ, սակայն այդպես է գերեվարված բոլոր եզդի կանանց վիճակը»:
Անցյալ տարի, երբ սկսվեցին «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումները, Թեքսասի Հյուսթոն քաղաքում եզդիների մի խումբ Նեբրասկա նահանգի Լինքոլն ավանի բնակիչների հետ միասին հիմնադրեցին ՝՝Յազդա՛՛կազմակերպությունը:
Ըստ ՝՝Յազդա՛՛-ի նախագահ Հայդեր Էլիասի, սկզբում դժվար էր, քանի որ շատ ամերիկացիներ ընդհանրապես չէին էլ լսել եզդիների մասին։
Էլիասը պատմում է եզդիների, նրանց ավանդույթների ու կրոնի մասին, որը ազդեցություն է կրում այլ կրոններից ու հավատալիքներից, այդ թվում՝ իսլամից: ՝՝Յազդա՛՛-ն գործում է Իրաքում և փորձում հոգեբանական թերապիա տրամադրել բռնության ու բռնաբարության զոհ դարձած կանանց: Սակայն ըստ Հայդեր Էլիասի՝ Միավորված ազգերի կազմակերպությունը փախստականների ճամբարներ հիմնելուց զատ ավելին պիտի անի՝այս ցեղասպանության փորձից տուժածների օգնելու համար. “Մենք շատ հիասթափված ենք ՄԱԿ-ում մեծ տերությունների գործելաոճից: Նրանք ոչինչ չեն անում եզդիներին օգնելու համար»:
Այս ամսվա վերջ, եզդիների վիճակը գնահատելու և ծայրահեղականների բռնությունների փաստահավաք կատարելու նպատակով, Մուրադ Իսմայիլը ծրագրում է վերադառնալ Իրաք: