Մատչելի հղումներ

Ռոսս Ուիլսըն. «Շատ ու շատ դժվար է Լեռնային Ղարաբաղից որևէ կտոր հող վերցնել»


Ռոսս Ուիլսըն. «Շատ ու շատ դժվար է Լեռնային Ղարաբաղից որևէ կտոր հող վերցնել»
Ռոսս Ուիլսըն. «Շատ ու շատ դժվար է Լեռնային Ղարաբաղից որևէ կտոր հող վերցնել»

Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում անցկացված ԱՄՆ-Ադրբեջան, ռազմավարական համագործակցություն վերտառությամբ հանդիպման բանախոս, Թուրքիայում ԱՄՆ–ի նախկին դեսպան, և ԱՄՆ–ի դիվանագիտական համակարգում տարբեր աստիճաններ զբաղեցրած, այժմ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում դասավանդող Ռոս Ուիլսոնը կարծում է, որ աստիճանաբար ավելի են խորանում ԱՄՆ–ի ու Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները։ Երկու երկրներն ունեն մի շարք ընդհանուր շահեր, այդ թվում էներգիան և հարավային Կովկասում տարածքային խնդիրների լուծումը։

Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնի թափուր տեղը նրա խոսքերով չի ներկայացնում ամերիկաադրբեջանական հարաբերությունների իրական պատկերը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ և հատկապես հիմնարար սկզբունքների հարցում ԱՄՆ–ի և Ադրբեջանի դիրքերը համեմատաբար մոտ են միմյանց», – ասում է Ուիլսոնը «Ամերիկայի Ձայն»-ին, ավելացնելով, թե ինքը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո կունենան ներկա տարաձայնությունները հարթելու խիզախություն։

Այն հարցին, թե Ղարաբաղյան խնդիրը Բաքվի կողմից ռազմական եղանակով լուծել փորձելու դեպքում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի դիրքորոշումը, Ատլանտյան խորհրդի Եվրասիայի հարցերով բաժնի տնօրեն Ռոս Ուիլսընը պատասխանում է, թե «իրոք առկա է Ադրբեջանի պաշտպանության բյուջեի հսկայական աճ, սակայն Ադրբեջանին դեռ երկար ժամանակ է հարկավոր նման ներդրումների արդյունքում բանակին այնպիսի կարողություններով օժտելու համար, որը թույլ տար հարցը լուծել ռազմական եղանակով»։

Նրա խոսքերով, ամեն դեպքում ռազմական եղանակով հարցի լուծումը կլինի ծայրաստիճան դժվար։ Այն շատ թանկ կնստի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև նրա ապագայի և Արևմուտքի հետ նրա հարաբերությունների վրա։

Հայերը, նրա խոսքերով, «լավ դիրքեր ունեն լեռնային այս տարածքում և շատ ու շատ դժվար կլինի վերցնել որևէ կտոր հող»։

XS
SM
MD
LG