Մեծ Բրիտանիայի նորապսակ իշխան Ուիլյամն և նրա տիկին Քեթրինը մեղրամսի են մեկնել՝ երկրից դուրս գտնվող չնշված մի վայր։
Սուրբ Ջեյմսի պալատի պաշտոնատար անձանց կողմից տարածված հաղորդագրությունում ասված է, որ Քեմբրիջի դուքս և դքսուհի տիտղոսներն այժմ կրող զույգը կոչ է արել լրատվամիջոցներին ճանապարհորդության ընթացքում հարգել իրենց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։
Ուիլյամի ու Քեթրինի ամուսնության արարողությունը կայացավ ապրիլի 29–ին, այնուհետև մեղրամիսը հետաձգվեց ավելի քան մեկ շաբաթով՝ Ուիլյամի կողմից Մեծ Բրիտանիայի արքայական օդուժի օդաչուի աշխատանքային պարտականությունները կատարելու պատճառով։
Պալատի հաղորդագրության համաձայն, իշխանին երկշաբաթյա արձակուրդ է տրամադրվել։ Զույգի մեղրամսի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվել։