Սպիտակ տանը երեքշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ խոսնակ Ռոբերտ Գիբսը շեշտեց, որ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները չափազանց կարևոր են:
Այս պատասխանը Սպիտակ տան խոսնակը հնչեցրեց` ի պատասխան այն հարցի, թե արդյոք կվտանգվեն հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Կոնգրեսում ընդունվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:
Գիբսին հարցրեցին նաև, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահն արձագանքել Թուրքիայի վարչապետի նամակին, որտեղ վերջինս նշել է Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման հետ կապված իր մտահոգությունների մասին, թե արդյոք այս հարցի շուրջ նախագահը զրուցել է Կոնգրեսի առաջնորդների հետ կամ զանգահարել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:
«Չեմ կարծում, թե նախագահը հատուկ այս հարցի շուրջ հեռախոսազանգեր կատարած լինի, սակայն կարծում եմ, որ խնդրի շուրջ նախագահի կարծիքը հայտնի է», - եզրափակեց Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը: