«ԱՄՆ-ի Սպիտակ տունն իր համաձայնությունն է տվել արդեն այս տարվա աշնանը հանրային ցուցադրման դնել Հայ որբերի գորգը՝ այս մասին տեղեկացնելով կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Սենատոր Էդ Մարքիին»:
Այս մասին հաղորդել են Ամերիկայի հայկական համագումարն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Վերջինիս հաղորդագրության մեջ ասված է նաև, որ ԱՄՆ-ի Սպիտակ տան այս հայտարարությունը ողջունել են կոնգրեսականներ Շիֆն ու Մարքին:
«ԱՄՆ-ի վարչակազմի առջև այս խնդիրը բարձրացնելու ժամանակից ես ջանասիրաբար աշխատանք եմ տարել Սպիտակ տան հետ՝ գտնելու համար Ղազիրի գորգը զգայուն և պատշաճ եղանակով ցուցադրելու համար ճանապարհ»՝ վկայակոչելով կոնգրեսական Շիֆին՝ ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:
«Այսօր ես գոհունակությամբ հայտնում եմ, որ մեկնարկել են Հայ որբերի գորգն արդեն այս տարվա աշնանը ցուցադրության դնելու պլանավորման աշխատանքները: ԱՄՆ-ի Սպիտակ տան հետ համատեղ մենք պայմանավորվել ենք, որ ցուցադրումը կանցկացվի հասարակության համար բաց վայրում, և ես գնահատում եմ նյութական մշակութային մեծ արժեք ունեցող այս նմուշը բոլորին ցուցադրելու համար տրամադրելու իրենց պատրաստակամությունը», - նշել է կոնգրեսական Շիֆը:
Ամերիկայի հայկական համագումարն հաղորդագրության մեջ իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Էնթոնի Բլինքենի կողմից Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսական Բրեդ Շերմանին անցյալ տարի հասցեագրված նամակում նշված է եղել, որ «ԱՄՆ-ի Սպիտակ տան հավաքածուի մաս կազմող իրերը տրամադրվում են միմիայն ամբողջապես մշակված ցուցահանդեսներում ներառված լինելու նպատակով, այլ ոչ թե մեկօրյա մասնավոր միջոցառումների համար»:
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության կողմից ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղար Լաուրա Լուկաս Մագնուսոնին անցյալ տարվա նոյեմբերին Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» գրքի մոտալուտ շնորհանդեսի ընթացքում «Հայ որբերի գորգը» «Սմիթսոնիան» թանգարանում ցուցադրելու խնդրի վերաբերյալ հարց էր ուղղվել այն մասին, թե ինչու էր Սպիտակ տունը որոշել չտրամադրել գորգը ցուցադրության:
Մագնուսոնի պատասխանը նման էր ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Էնթոնի Բլինքենի կողմից կոնգրեսական Շերմանին հասցեագրված նամակում տրված պատասխանին: Բացի այդ, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին տված պատասխանում ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղարը նշել էր, որ «գրքի շնորհանդեսի մասնավոր միջոցառման ընթացքում գորգի ընդամենը կես օրով ցուցադրումը կդառնար ԱՄՆ-ի պետական գույքի ոչ պատշաճ օգտագործում, կպահանջեր ԱՄՆ-ի Սպիտակ տնից դիմել հանրային սահմանափակ ցուցադրման նպատակով փոխադրման հետ կապված ռիսկի և չի համարվում գորգի պատմական նշանակությանը համապատասխանող»:
«Ցավոք, գորգը պահեստավորված է և մենք չեն կարող տրամադրել այն նկարահանման համար», - եղել էր Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղարի պատասխանը «Ամերիկայի Ձայն»-ի դիմումին:
ԱՄՆ-ի ավելի քան 30 կոնգրեսական դրել էին իրենց ստորագրությունները կոնգրեսականներ Ադամ Շիֆի ու Դեյվիդ Վալադաոյի կողմից հեղինակած՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանը հասցեագրված նամակի տակ, որտեղ կոչ է արվում փոխել հայ որբերի կողմից գործած և Օսմանյան Թուրքիայում 1915-ից 1923 թվականներն իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ որպես ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակության համար երախտապարտություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին նվիրաբերված գորգի հանրային ցուցադրման արգելման մասին որոշումը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը, բացի այդ, հստակ վերագրել էր «Հայ որբերի գորգի» ցուցադրումից հրաժարումը ԱՄՆ-ի Սպիտակ տան դիվանագիտական մտավախություններին:
«Դժվարանում եմ որևէ այլ եզրահանգումների գալ բացի այն երզհահանգումից, որ նրանք չեն ցանկանում վիրավորանք հասցնել Թուրքիային: Եթե դա է դրդապատճառը, ապա այն միանգամայն անընդունելի է», - ասել էր կոնգրեսական Շիֆը:
ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղար Մագնուսոնը սակայն նշել էր, որ «Հայ որբերի գորգը» պահեստում թողնելու որոշումը «չի բացառում ապագայում դրա ցուցադրման հնարավորությունը», ինչին կոնգրեսական Շիֆն արձագանքել էր՝ խոստանալով ստուգման ենթարկել առաջարկությունն այս կամ նման մեկ այլ գորգի ցուցադրում նախատեսող ևս մեկ միջոցառման կազմակերպման միջոցով: