ԱՄՆ-ի հետախուզությունների դաշնային բյուրոն մեկնարկել է Վաշինգտոնում գործող Ռուսական մշակութային կենտրոնի՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության ուսումնասիրությունը, մասնավորապես այն մեղադրանքների, որոնց համաձայն Կենտրոնի ղեկավար Յուրի Զայցևը փորձում էր օգտագործել այն՝ գործակալներ հավաքագրելու նպատակով:
Այս մասին Միացյալ Նահանգների մամուլին հաղորդել էր ԱՄՆ-ի հակահետախուզական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը՝ իր անուն չհարապարակելու պայմանով:
Ամերիկյան մամուլի հաղորդագրությունների համաձայն, Ռուսական մշակութային կենտրոնը վերջերս հոգացել էր մոտ 130 ամերիկացու կողմից Ռուսաստան կատարված ճանապարհորդությունների ծախսերը:
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ծրագրերի շրջանակներում Ռուսաստան այցելած ամերիկացիների թվում կային ԱՄՆ-ի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարարներ:
ԱՄՆ-ի մամուլում տեղ գտած հրապարակումներում ասված է, թե Զայցևը Ռուսաստանի հետախուզական կազմակերպությունների աշխատող է, որը փորձում էր լրտեսական գործունեության համար հավաքագրել երիտասարդ ամերիկացիների:
ԱՄՆ-ի ՀԴԲ-ը հրաժարվել է մեկնաբանություններ ներկայացնել այն մասին, թե արդյոք Ռուսական մշակութային կենտրոնի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում: ՀԴԲ-ը հրաժարվել է նաև այս հետաքննության մեջ իր դերակատարության շուրջ տեղեկություններ ներկայացնելուց:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը հերքել է ամերիկյան մամուլի հաղորդագրությունները՝ մատնանշելով, որ դրանք հիշեցնում են «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի հրապարակումները:
«Միացյալ Նահանգների քաղաքացիների հավաքագրմանը Վաշինգտոնում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Յուրի Զայցևի մասնակցության մասին հրապարակումներն ԱՄՆ-ի մայրաքաղաքում Ռուսական մշակութային կենտրոնի գործունեությունը խեղաթյուրելու փորձ է», - ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության մամուլի քարտուղար Եվգենի Խորիշկոն: