ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքից իր գործունեությունն իրականացնող «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամ» ընկերությունը թույլտվություն է ստացել քանդելու ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Վաշինգտոնի ազգային բանկի շենքի անմիջական հարևանությամբ գտնվող՝ հիմնադրամի սեփականություն հանդիսացող առևտրային երեք շենքերը:
Վաշինգտոնի ազգային բանկի շենքը, որը երկար տևած դատավարությունից հետո վերադարձվել էր «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամ» ընկերությունը, նախատեսվում է վերածել Հայոց ցեղասպանության թանգարանի:
Քանդման համար նախատեսված շենքերի հարկվող արժեքը, ըստ «The Business Journal» գործարար լրատվության պարբերականի, կազմում է 8,3 միլիոն դոլար: Անշարժ այս գույքի դիմաց, որը ժամանակին դասակարգվել էր որպես վթարային, սակայն հետագայում վերադասակարգվել որպես չօգտագործվող, վճարվող հարկային պարտավորությունները կազմում են 5 դոլար գնահատված արժեքի յուրաքանչյուր 100 դոլարի դիմաց, ինչը, ըստ պարբերականի, չորս անգամ գերազանցում է առևտրային սովորական գանձումները:
«The Business Journal»-ի համաձայն, Վաշինգտոնի ազգային բանկի շենքի մոտակայքում գտնվող առևտրային շենքերը քանդելու արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծմանը 13 տարի սպասելուց հետո Վաշինգտոնի կենտրոնում գտնվող առաջակարգ վայրում գոյանալու է դատարկ հողակտոր:
«Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է այն օգտագործվելու. միգուցե, որպես ավտոկայանատեղի: Ամեն դեպքում, դա չի կարելի առաջխաղացում անվանել», - ասված է «The Business Journal»-ի հոդվածում: