Մատչելի հղումներ

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն օլիմպիական զինադադարը». Ուորլիք


«Բոլոր կողմերը պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար», - «Թվիթեր»-ի իր էջում նշել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն օլիմպիական զինադադարը:

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է շարունակեն օլիմպիական զինադադարը և պահպանեն հրադադարի ռեժիմը: Չափազանց շատ մարդ է զոհվել», - գրել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ի իր էջում:

«Թվիթեր»-ում օրերս տեղադրված հաղորդագրություններում Ջեյմս Ուորլիքն անդրադարձել էր նաև Սումգայիթում հայերի ջարդերին, ինչպես նաև Խոջալուի ողբերգությանը:

«Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը: Հայաստան ու Ադրբեջանը պետք է սատարեն մարդկանց միջև կապերի ստեղծմանը նպաստող ծրագրերը՝ հանդուրժողականությունն ու վստահությունը զարգացնելու նպատակով», - նշել է Ջեյմս Ուորլիքը:

Այս հաղորդագրությունից մեկ օր առաջ հրապարակված հաղորդագրության մեջ Ուորլիքն ասել էր, որ «Խոջալուի ողբերգության օրը հիշեցնում է, որ բռնությունների իրականացման միջոցով հնարավոր չէ լուծում գտնել»:

«Բոլոր կողմերը պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար», - «Թվիթեր»-ի իր էջում նշել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
XS
SM
MD
LG