Ուզբեկստանի իշխանությունները ոչնչացրել են հարևան Աֆղանստանից բերված մոտ կես տոննա հերոին, որը բռնագրավվել է թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվողների նկատմամբ երկրի իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների արդյունքում:
Պետական պաշտոնյաների համաձայն, Ուզբեկիստանի մայրաքաղաք Տաշքենտում չորեքշաբթի օրը այրվել են հերոին և 200 կիլոգրամ ապօրինի այլ թմրամիջոցներ: Այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում երկրում բռնագրավվել է 2,5 տոննա ապօրինի թմրանյութ:
Ուզբեկիստանն ապօրինի թմրանյութերի առևտի հիմնական ուղիներից մեկն է, որի տարածքով անցնում է ափիոնի և հերոինի հիմնական արտադրող Աֆղանստանը Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ կապող ուղին: