Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը թողարկում է 100-դոլարանոց նոր թղթադրամ


ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը երեքշաբթի օրը կներկայացնի 100-դոլարանոց նոր թղթադրամ, որը պահպանել է ավանդական տեսքը՝ միաժամանակ ստանալով կեղծիքներից պաշտպանության մի շարք նոր միջոցներ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը երեքշաբթի օրը կներկայացնի 100-դոլարանոց նոր թղթադրամ, որը պահպանել է ավանդական տեսքը՝ միաժամանակ ստանալով կեղծիքներից պաշտպանության մի շարք նոր միջոցներ:

100-դոլարանոց թղթադրամն ամենամեծ շրջանառությունն ունի աշխարհում, ընդ որում մոտ 8 միլիարդ դոլար ծավալով այդ թղթադրամներից շրջանառության մեջ է գտնվում Միացյալ Նահանգների տարածքից դուրս:

Ներկայիս կանաչավուն թղթադրամի նման, նոր թղթադրամի երեսներից մեկի վրա պատկերված կլինի Բենջամին Ֆրանկլինը, հակառակ երեսի վրա՝ Ֆիլադելֆիայի Անկախության դահլիճը:

Ֆրանկլինի դիմանկարի մոտ տեղադրված «100» թիվը դեղին գույնի է: Ֆրանկլինի պատկերի որոշ մասեր կփոխեն գույնը՝ կախված այն անկյունից, որի տակ դիտվում է թղթադրամը:

Նոր 100-դոլարանոցի մեջտեղում տեղադրված է պաշտպանիչ կապույտ գիծը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյաների համաձայն, 100-դոլարանոցի նոր տարբերակը մշակվել է նախ և առաջ կեղծ թղթադրամներ արտադրողների հնարքներից պաշտպանվելու համար: Այնուամենայնիվ, շրջանառության մեջ գտնվող 100-դոլարանոցների օգտագործումը շարունակվելու է:
XS
SM
MD
LG