Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի "Լասսեն" ռազմանավը մուտք է գործել Չինաստանին հարող վիճահարույց տարածք


Ամերիկյան ռազմանավը հատուկ առաքելություն է իրականացնում Հարավչինական ծովում՝ մարտահրավեր նետելով Պեկինի տարածքային պահանջներին: Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև Արհավիրքի ծովախութի շրջանում:

ԱՄՆ ՌԾՈՒ-ի հակահրթիռային կայքերով հագեցած "Լասսեն"-ը Հարավչնական ծովում հատուկ առաքելություն է իրականացնում, ինչը գրգռել է Պեկինի զայրույթը իր տարածքային նոր ձեռքբերումները չհարգելու առումով: ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտի պաշտոնյաները նշում են, որ ռազմանավը նավարկել է Սուբի արգելախութի ծանծաղուտում՝ Չինաստանի կողմից ստեղծած արհեստական կղզուց 12 մղոն հեռավորության վրա:

Ըստ ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյաների, նմանատիպ միջադեպ եղել է նաև Արհավիրքի ծովախութում կառուցված կղզու շրջանում:

Ըստ Չինաստանի պաշտոնյաների, նավը իր տարածքային ջրեր է ներխուժել, խախտելով միջազգային օրենքները: Չինաստանի պետական հեռուստատեսությունը հեռարձակել է արտգործնախարար Ուանգ Լիի ելույթը, որը զգուշացրել է ԱՄՆ-ին «կրկին մտածել ու կուրորեն չգործել և ոչնչից դատարկ տեղը վտանգներ չստեղծել»:

Սակայն ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյայի՝ առաջիկա շաբաթների ընթացքում այդ տարածքներում նախատեսվում է ավելի շատ պարեկումների իրականացում, ինչպես նաև՝ նմանատիպ գործողությունների իրականացում Վիետնամի ու Ֆիլիպինների կողմից:

Չինաստանը Հարավչինական ծովի մեծ մասի նկատմամբ տարածքային պահանջներ ունի և արհեստական կղզիներ է կառուցում ծանծաղուտներում՝ իր պահանջները հիմնավորելու համար, հաշվի չառնելով, որ այդ երկրի հարևանները նույն տարածքների նկատմամբ իրենց պահանջներն ունեն:

XS
SM
MD
LG