Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը զգուշացրել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման անթույլատրելիության մասին


ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայս (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայս (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայս. «Ռուսաստանի կողմից ներխուժումը շատ լուրջ սխալ կլինի»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը զգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման անթույլատրելիության մասին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը նախագահի պաշտոնից ազատել է Վիկտոր Յանուկովիչին և նշանակել երկրի ժամանակավոր ղեկավարին:

Նախագահ Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսին, որը հանդես է եկել կիրակի օրը ԱՄՆ-ի «Էն-Բի-Սի» հեռուստաընկերության եթերում, ուղղվել է հարց Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մի քանի օր տևած արյունահեղությունից հետո այս երկիր ներխուժում կատարելու հնարավորության, ինչպես նաև Ուկրաինայում ղեկավարության փոփոխության մասին:

Պատասխանելով հարցին՝ Սյուզան Ռայսը շեշտել է, որ «Ռուսաստանի կողմից ներխուժումը շատ լուրջ սխալ կլինի»:

«Երկրի բաժանումը չի բխում ո՛չ Ուկրաինայի կամ Ռուսաստանի, ո՛չ էլ Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների շահերից: Ոչ ոքի շահերից չի բխում բռնությունների վերսկսումը և իրավիճակի սրումը», - ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդականը՝ հավելելով որ չկա որևէ «ներքին տարաձայնություն» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատմական կապեր պահպանելու ընթացքում Ուկրաինայի կողմից Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ միաժամանակ ստեղծելու ցանկության մեջ:
XS
SM
MD
LG