Մատչելի հղումներ

Օբամա. «Աշխատավարձից հարկերը չնվազեցնելու դեպքում կարող է տնտեսական անկում տեղի ունենալ»


Օբամա. «Աշխատավարձից հարկերը չնվազեցնելու դեպքում կարող է տնտեսական անկում տեղի ունենալ»
Օբամա. «Աշխատավարձից հարկերը չնվազեցնելու դեպքում կարող է տնտեսական անկում տեղի ունենալ»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է տնտեսական մեծածավալ անկման տեղի ունենալու մասին այն դեպքում, եթե Կոնգրեսը չընդունի աշխատավարձից հարկերի նվազեցման մասին որոշում:

Նախագահ Օբամայի համաձայն, ժամանակն է, որպեսզի հանրապետական օրենսդիրները սատարեն երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու միջին խավի համար հարկային արտոնությունները երկարացնելուն ուղղված իր ջանքերը:

Այս հայտարարությամբ նախագահ Օբաման հանդես է եկել Փենսիլվանիա նահանգի Սքրանթըն քաղաքի ավագ դպրոցում իր ելույթի ընթացքում:

Նախագահ Օբաման ասել է, որ հարուստ ամերիկացիները պետք է «արդար մասնաբաժին» վճարեն, իսկ միջին խավի ամերիկացիները տնտեսական դժվար ժամանակներում չպետք է ավելի շատ հարկեր վճարեն:

Միացյալ Նահանգների նախագահի համաձայն, եթե Կոնգրեսը չերկարացնի հարկային արտոնությունների գործողության ժամկետը, ապա միջին խավի ամերիկացիների հարկային պարտավորությունները կավելանան նման գործողության համար «ամենավատ ժամանակին»:

ԱՄՆ-ի հանրապետականները դեմ են հանդես գալիս ամենահարուստ ամերիկացիների հարկային պարտավորությունները բարձրացնելուն՝ ասելով, որ այս դեպքում վնաս է հասցվելու երկրի տնտեսական աճին:

XS
SM
MD
LG