Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում սիրիացի ներգաղթյալները պահանջում են չարգելակել ներգաղթի ծրագիրը


Սիրիացի ներգաղթյալները Միացյալ Նահանգներում մտահոգված են հասարակական ու քաղաքական գործիչների կարծիքի բացասական դրսևորումների ալիքով, որը միտված է արգելակելու սիրիացի 10 000 փախստականներ ընդունելու ԱՄՆ-ի ծրագիրը:

Իսմայիլ Ալրայֆը այն փախստականներից է, որոնք մտահոգված են փախստականների մուտքը ԱՄՆ արգելակելու վերաբերյալ վերջերս հաճախ հնչող կոչերից: Իսմայիլը երբեք չի մտածել, որ ինքն ուիր ընտանիքը Չիկագոյում իրենց տունը կունենան: Սակայն, երբ ռումբը Սիրիայում ավերեց նրանց տունը, նրանք լքեցին իրենց երկիրը:

«Հրթիռը ընկել էր չորս հարկանի շենքի վրա, որտեղ մեր բնակարանն էր: Մենք երեխաների հետ տանն էինք և բոլորս թաքնվեցինք մահճակալի տակ: Մենք խուսափեցինք մահից վերջին րոպեին, և դա պատճառ դարձավ, որ լքեինք ու հեռանային Ամման», - ասում է Իսմայիլը:

Ավելի քան երկու տարի Հորդանանում փախստականների ճամբարում գտնվելուց հետո՝ նրա ընտանիքին հնարավորություն տրվեց ներգաղթել ԱՄՆ: Նրանք հասան Չիկագո պատմությանը հայտնի ամենացուրտ ձմեռներից մեկի ժամանակ, սակայն ի վերջո գտան անվտանգ միջավայր:

Փարիզի ահաբեկչական գրոհից հետո հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիներից շատերը այժմ վախենում են, որ փախստականների հետ միասին ահաբեկիչներ են սպրդել Միացյալ Նահանգներ։ Այդ պատճառով նրանք կողմ են, որ արգելակվի սիրիացի 1Օ հազար փախստականներ ընդունելու ծրագիրը։

Սիրիացիները, որոնք փախչում են պատերազմից, բողոքում են նման մոտեցման դեմ: ԱՄՆ-ի կոնգրեսական Ջեն Շչակովսկին միացել է փախստականներին այդ հարցի վերաբերյալ հասարակական ընկալումները ու կարծիքը փոխելու. «Ես հասկանում, որ մարդիկ վախեցած են, սակայն կարծում եմ պետք է հասկանալ, որ բոլոր փախստականները, որոնք ժամանել են այստեղ 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ի գրոհներից հետո, ոչ մի անգամ ներգրավված չեն եղել ԱՄՆ-ի դեմ որևէ գործողության մեջ», - ասել է Ջեն Շչակովսկին:

ԱՄՆ-ի բազմաթիվ կազմակերպություններ դատապարտում են սիրիացի փախստականների ժամանման արգելակման փորձերը. «Ուորլդ ռիլիֆ» կազմակերպությունից Ջենի Յանգը նշում է, որ փախստականների շուրջ ծրագրի գլխավոր նպատակն է առանց խտրականության օթևան տալ բոլոր փախստականներին։՝՝Կարծում եմ՛՛, ասում է նա, ծրագիրը պետք է պահպանել այնպես, ինչպես կա», - ասում է Ջենի Յանգը “Ուորլդ ռիլի» կազմակերպությունից:

Բազմաթիվ սովորական ամերիկացիներ պատրաստ են ընդունել փախստականներին: ԱՄՆ-ն մինչ այժմ ընդունել է սիրիացի 2 հազար փախստական այն 4,3 միլիոնից, որոնք գրանցված են ՄԱԿ-ի ցուցակներում 2011 թ-ից՝ Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր:

XS
SM
MD
LG