ԱՄՆ-ը սիրիացի մոտ 15ՕՕ փախստական է ընդունել Սիրիայում ավելի քան չորս տարի առաջ քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր։ Հինգշաբթի ԱՄՆ-ը հայտարարել է, որ նախատեսում է 10 000 փախստական ընդունել այդ երկրից: Ըստ Սպիտակ Տան խոսնակ Ջոշ Էրնսթի՝ նախագահ Բարաք Օբաման համաձայնել է հոկտեմբերից թույլ տալ փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ. «Նախագահը հրահանգել է իր թիմին՝ հաշվի առնել, թե ինչպես կարող ենք ավելացնել մեր օգնությունը: Եվ ԱՄՆ-ը հաստատ կարող է ավելի շատ փախստականների ընդունել Սիրիայից»:
Եվրոպայում մարդասիրական ճգնաժամի լուծմանը աջակցելու առումով Սպիտակ Տունը խիստ ճնշման տակ էր հայտնվել: Սպիտակ տան հայտարարությունը հրապարակվեց, երբ գաղթականության հոսքը դեպի Եվրոպա մեծ ալիքի է վերածվում։
Ստամբուլում հավաքված սիրիացի երեխաները ևս պնդում են, որ իրենց ծնողների հետ միասին մեկնելու են Եվրոպա. «Մենք այստեղ մնում ենք Սիրիայում պատերազմի պատճառով: Սակայն հենց պատերազմը ավարտվի, մենք վերադառնալու ենք: Ապստամբները կռվում են այնտեղ, ահա ինչու ենք մենք այստեղ: Ստիպված ենք ապրուստի համար թաշկինակներ վաճառել այստեղ: Ապրում ենք Ստամբուլի մի լքված խանութում: Ես եղբայր ունեի։ Նա սպանվեց պատերազմում։ Մենք փախանքք, անցանք սահմանը, քանի որ ապստամբները սպանում են բոլորին այնտեղ», - ասում է Ստամբուլում դեգերող սիրիացի աղջնակը:
Սակայն Եվրոպան միանշանակ գրկաբաց չէ ընդունելու բոլոր փախստականներին:
Տիգրան Մարտիրոսյան