Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին՝ Վիկտոր Բուտին 25 տարվա ազատազրկման դատապարտելու համար:
Արտգործնախարարության կողմից ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրությունում Ռուսաստանի իշխանությունները մեղադրել են Միացյալ Նահանգների դատարանը «ակնհայտ քաղաքական պատվեր կատարելու մեջ»:
ԱՄՆ-ի դատավորը Վիկտոր Բուտին ներկայացրել է 25 տարվա ազատազրկման դատավճիռ, որը կայացվել է վերջինիս կողմից Կոլումբիայի ապստամբներին հրթիռներ վաճառելու համար ներկայացված մեղադրանքների հիման վրա: Մեղադրող կողմը Բուտին ներկայացրել էր ահաբեկչական գործունեությամբ զբաղվելու մեղադրանքներ՝ «Մահվան վաճառական» անվանելով վերջինիս:
ԱՄՆ-ի դաշնային գործակալները Բուտին ձերբակալել են Թաիլանդում 2008 թվականին՝ իր դեմ իրականացված թիրախային գործողության արդյունքում, որի ժամանակ որպես Կոլումբիայի ապստամբներ ներկայացած ԱՄՆ-ի գործակալներին Բուտը պատրաստվում էր վաճառել «երկիր-օդ» դասի հրթիռներ՝ այդ երկրում Միացյալ Նահանգների ուղղաթիռների դեմ օգտագործելու համար: Բուտը պնդել է սակայն, որ ինքը փորձել է վաճառել բեռնատար ինքնաթիռներ: Նույն տարվա նոյեմբերին Բուտը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրան մեղադրանքներ են ներկայացվել:
Դատախազները Բուտին մեղադրում են նաև Աֆրիկայի պետություններ զենքի իրականացված վաճառքի միջոցով այնտեղ մի շարք պատերազմներ հրահրելու մեջ:
«Մահվան վաճառական»-ը կարող էր դատապարտվել ցմահ բանտարկության, սակայն դատավոր Շիրա Շինդլինն ասել է, թե հնարավոր է, որ Բուտը չկատարեր իրեն մեղադրանք ներկայացնելու հիմքը դարձած հանցագործությունները, եթե դրանց կատարմանը նրան չդրդեին թիրախային գործողություն իրականացրած դաշնային գործակալները: