ԱՄՆ-ում անցկացվող վիճակախաղի մասնակիցներից մեկը 319 միլիոն դոլար կազմող ջեքփոթ է շահել, ինչը մեկ տոմսով երբևէ շահած ամենամեծ գումարն է։
Նյու Յորք նահանգում վիճակախաղ անցկացնող մարմնի աշխատողները շաբաթ օրը հայտնել են, որ շահող տոմսը գնվել է նահանգի մայրաքաղաք Օլբանիում գտնվող խառը ապրանքների խանութներից մեկում։ Շահողի անունը դեռևս չի բացահայտվել։
Վիճակախաղի ջեքփոթը շահած անձը կարող է 319 միլիոն դոլար շահումը ստանալ 25 տարվա ընթացքում՝ հավասար մասնավճարներով, կամ միանվագ ստանալով 203 միլիոն դոլար կազմող գումարը։